«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է բաց թողնել տարվա մնացած խաղերը։
Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ձեռքի կոտրվածք է ստացել։ Մոտակա օրերին գերմանական ակումբի բժշկական շտաբը բուժզննում կիրականացնի, որպեսզի որոշի՝ արդյոք վիրահատական միջամտություն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա Մուսիալան բաց կթողնի «Շտուտգարտի» հետ դեկտեմբերի 14-ին և «Վոլֆսբուրգի» դեմ դեկտեմբերի 17-ին կայանալիք խաղերը։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Մուսիալան «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում 21 հանդիպման է մասնակցել, դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մյունխենյան թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։