«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Ֆորմուլա 1-ի այս տարվա եզրափակիչ մրցավազքի արդյունքները։ Աբու Դաբիի Գրան պրիում Մաքս Ֆերստապենը (Ռեդ Բուլ) հաղթեց Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին և դարձավ աշխարհի չեմպիոն: Բրիտանացին զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Ես նորեկ եմ Ֆորմուլա 1-ում և զարմանալի էր տեսնել, թե ինչպես են Լյուիսն ու Մաքսը մրցում միմյանց հետ: Այս մարզաձևի մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ կան տարօրինակ կանոններ, որոնք մեկին մյուսի նկատմամբ անարդար առավելություն են տալիս: Ինչո՞ւ պետք է Հեմիլթոնը պատժվի ինչ-որ մեկի վթարի համար։
Նա բառացիորեն կատարյալ մրցավազք անցկացրեց, և նրա չեմպիոնությունը խլեցին նրանից: Ափսոս, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ում։
Հեմիլթոնը առաջատարն էր վերջին շրջաններում՝ առաջ անցնելով Ֆերստապենից, երբ Ուիլյամսի վարորդ Նիկոլաս Լատիֆին վթարվեց: Անվտանգության մեքենան հայտնվեց ուղու վրա, և Ֆերստապենը հանգիստ հասցրեց տարբերությունը նվազագույնի, իսկ հետո վերջին շրջանում շրջանցեց բրիտանացուն և հաղթեց: