Ավստրիական Հոհֆիլցենում ավաարտվեց բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։
Մրցումային վերջին օրը տղամարդկանց պայքարում կայացավ 4×7,5 կմ էստաֆետան։ 1 ժամ 14 րոպե 34,8 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց Նորվեգիայի հավաքականը։ 21,2 վայրկյանով Նորեգիային զիջեց և երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիան։ Լավագույն եռյակը 1 ժամ 15 րոպե 22,1 արդյունքով եզրափակեց Ռուսաստանի հավաքականը։
Ընդհանուր հաշվարկում 2528 միավորով առաջատարը Նորվեգիայի հավաքականն է։ Ֆրանսիան ունի 2436 միավոր, Ռուսաստանը՝ 2249։
Կանանց պայքարում երեկ կայացավ 10 կմ հետապնդում մրցաձևը։ 30 րոպե 4,1 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց նորվեգացի Մարտե Ռյոիսելանդը։ 4,1 վայրկյանով նորվեգացուն զիջեց բելառուս Աննա Սոլան։ 30 րոպե 27,4 վայրկյան արդյունքով եռյակը եզրափակեց Շվեդիայի ներկայացուցիչ Էլվիրա Էբերգը։
Ընդհանուր հաշվարկում առաջատարը 276 միավոր վաստակած Ռյոիսելանդն է։ Սոլան ունի 238, բելառուսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դինարա Ալիմբեկովան՝ 237 միավոր։