Հոկեյի Ազգային Լիգայում կայացան հերթական հինգ հանդիպումները։
«Ռեյնջերսը» 0-1 հաշվով զիջեց «Նեյշվիլին»։ «Անահայմը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով օվերթայմում հաղթեց «Սենթ Լուիսին»։ «Կոլորադոն» նույն հաշվով տանտիրոջ կարգավիճակով հաղթեց «Ֆլորիդային»։
Օրվա ամենագոլառատ խաղում «Վեգասը» 6-4 հաշվով առավելության հասավ «Մինեսոտայի» նկատմամբ, «Վանկուվերն» էլ 2-1 հաշվով հաղթեց «Կարոլինային»։
Արևմտյանի կոնֆերենցիայի առաջատարը 39 միավոր վաստակած «Մինեսոտան» է։ «Արևելյան» կոնֆերենցիայում «Ֆլորիդան», «Վաշինգթոնը» և «Տորոնտոն» վաստակել են 40-ական միավոր։