Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կկայանան երրորդ փուլի մրցելույթները։
Ավստրիական Հոհֆիլցենում ժամը 15։15-ին կմեկնարկի տղամարդկանց 12,5 կմ մրցատարածության հետապնդում մրցաձևը։ Պայքարի մեջ կմտնեն 60 բիաթլոնիստներ։
203 միավորով այս պահին առաջատարն է նորվեգացի Վետլե Շոստա Քրիստիանսենը։ Մեկ միավոր պակաս ունի շվեդ Սեբաստիան Սամուելսոնը։ Եռյակը 189 միավորով եզրափակում է ֆրանսիացի Էմիլեն Ժակլենը։
Կանանց մրցապայքարում ժամը 17։15-ին կմեկնարկի 4×6 էստաֆետան։ Պայքարի մեջ կմտնեն 17 հավաքականներ։