«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է իր թիմի՝ Եվրոպայի լիգայից դուրս մնալն ու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլ դուրս գալը։
«Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ մրցաշար է: Ես ամբողջությամբ կենտրոնացած էի Եվրոպայի լիգայի վրա, ցանկանում էի հաղթել խմբում, կամ գոնե երկրորդ տեղը զբաղեցնել։
Այսպիսով, ամենայն հարգանքով Կոնֆերենցիաների Լիգայի նկատմամբ, ես դեռ չգիտեմ, թե դա ինչ է:
Վստահ եմ, որ շուտով ամեն ինչ կիմանամ այս մրցաշարի մասին»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Goal-ը։