Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցանհերթական խաղային օրվա հանդիպումները։
«Նյու Ջերսին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Ֆիլադելֆիային»։ «Կոլորադոն» հյուրընկալվելիս 7-3 հաշվով առավելության հասավ «Ռեյնջերսի» նկատմամբ։
«Վանկուվերը» բուլիտներով 2-1 հաշվով հաղթանակի հասավ «Բոսթոնի» նկատմամբ, «Վեգասն» էլ 5-4 հաշվով տանը հաղթեց «Դալլասին»։
Արևելյան կոնֆերենցիայում մրցաշարային աղյուսակը 38 միավորով գլխավորում են «Ֆլորիդան», «Վաշինգթոնը» և «Տորոնտոն»։ Արևմտյան կոնֆերենցիայում 37 միավորով առաջին տեղն է զբաղեցնում «Մինեսոտան»։