Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը բժշկական շտաբի առաջարկով բաց կթողնի 2022 թվականին կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությունը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
«Այսպիսի որոշում միշտ էլ դժվար է կայացնել, բայց ես այն ֆիզիկական մարզավիճակում չեմ, որպեսզի մրցակցեմ:
Մելբուրնն իմ սիրելի քաղաքներից մեկն է, և ես անհամբերությամբ սպասում եմ ամեն տարի Ավստրալիայի բաց առաջնությունում խաղալուն:
Ես կկարոտեմ երկրպագուներին և հույս ունեմ, որ կվերադառնամ և կմրցեմ ամենաբարձր մակարդակով»,- ասել է աշխարհի 41-րդ ռակետը։