«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանՄաիլսոն Լիման ընթացիկ մրցաշրջանում եվրոպական բոլոր լիգաների ամենաարդյունավետ խաղացողների շարքում է։
“Արարատ-Արմենիայի” ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման ընթացիկ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում դարձել է 12 գոլի և 6 հոլային փոխանցման հեղինակ։ Գոլ+փոխանցում ձևաչափով Լիման ունի 18 միավոր և եվրոպական բոլոր լիգաների ամենաարդյունավետ խաղացողների մեջ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Այս ցուցանիշով առաջատարը բելգիական “Յունիոնի” հարձակվող Դենիս Ունդավն է, որն ունի 25 միավոր (16+9)։
