VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի երկրորդ խաղում «Երևան Բասկետ»-ը տոնեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 116-110 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 60 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենաը դեկտեմբերի 7-ին. ժամը՝ 15:00-ին «Հատիս»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: