Առաջին խմբում հանդես եկող «Վանը» «ցնցում է» հայկական տրանսֆերային շուկան:
Չարենցավանի թիմը 4 նոր ֆուտբոլիստներ ունի: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմին է միացել փորձառու հարձակվող Վարդան Բակալյանը:

Ակումբը պայմանագիր է ստորագրել նաև «Փյունիկի» և «Երևանի» նախկին հարձակվող, Առաջին խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովի հետ:

«Վանում» է ելույթները շարունակելու փորձառու պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, ում վերջին ակումբը «Ուրարտուն» էր:

«Վանի»նորեկներից է նաև «Լոռիի» նախկին պաշտպան, նիգերիացի Դեու Դոսան:
