Իրանի մայրաքաղաքում Թեհրանում ընթացող ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:
67 կգ քաշային կարգում Սամվել Աղաջանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել Կարեն Ասլանյանը: Ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը:
Բանակայինների աշխարհի առաջնության Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում է 10, իսկ ազատ ոճում՝ 9 ըմբիշ: