Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Rusfootball.info-ի համաձայն՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «կապույտների» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը։ Նշվում է, որ «Զենիթը» հարցում է կատարել «Կրասնոդարին», սակայն պատասխան չի ստացել։
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, transfermarkt պորտալը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի կազմում Էդուարդ Սպերցյանն անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։