VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացել է «Արցախ»-«Գյումրի» խաղը: «Գյումրին» տոնել է երրորդ հաղթանակը՝ 107-103 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Ջասթին Սատոնն էր (Արցախ)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:
«Ուրարտուն» հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 131-78 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ-ի նկատմամբ: «Ուրարտուն» շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում:
Խաղում ամենաարդյունավետը Մարկ Լյու-Հյուն էր (ՖԻՄԱ)՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: