Նոյեմբերի 16-21-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլիում ընթանում է Tallinn Trophy 2021 գեղասահքի միջազգային մրցաշարը։
Հայաստանի միակ ներկայացուցիչը Սլավիկ Հայրապետյանն էր, ով երկու ծրագրերում, ընդհանուր վաստակելով 178․30 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը մրցաշարում։
Երեկ կայացավ տղամարդկանց ազատ ծրագիրը, որում Հայրապետյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ մինչ այդ մեր գեղասահորդը մրցաշարի կարճ ծագրում զբաղեցրել էր 9-րդ տեղը։
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Էստոնիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սելևկոն, ով լավագույնն էր նաև երկու ծրագրերում։