Իսպանացի թենիսիստուհի Գարբինյե Մուգուրուսան դարձել է WTA եզրափակիչ մրցաշարի հաղթող։
Եզրափակչում Մուգուրուսան հաղթել է էստոնացի Անետ Կոնտավեյթին։ Հանդիպումը տևեց 1 ժամ 39 րոպե և ավարտվեց 6:3, 7:5 հաշվով։
28-ամյա Մուգուրուսայի համար սա առաջին WTA եզրափակիչ մրցաշարն է, որում նա հաղթում է: Բացի այդ, նա առաջին իսպանուհին է, ով հաղթել է այս մրցաշարում մենախաղերում։
WTA եզրափակիչ մրցաշար․ եզրափակիչ
Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) — Անետ Կոնտավեյթ (Էստոնիա) — 6:3, 7:5.