Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Գերմանիայի ընտրանու հետ։
Մեր հավաքականից միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-10-րդ տեղերն է կիսում մրցաշարում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով զիջեց Իտալիային։ Միակ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը
Գաբրիել Սարգսյան
Հայկ Մ․ Մարտիրոսյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Սամվել Տեր-Սահակյան
Հովհաննես Գաբուզյան
Կանանց Հայաստանի հավաքական
Էլինա Դանիելյան
Աննա Մ․ Սարգսյան
Լիլիթ Մկրտչյան
Սուսաննա Գաբոյան
Սիրանուշ Ղուկասյան