VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացան մի շարք հանդիպումներ։
ՖԻՄԱ-ն, պարտվելով բոլոր քառորդներում, 104-60 հաշվով պարտություն կրեց «ԱԻԱ Սթարս» ակումբից: Խաղում ամենաարդյունավետը Բրենդոն Անյանվուն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
«Ուրարտուն» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը՝ 96-86 հաշվով առավելության հասնելով «Էրեբունի» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Դոնել Քեթքարտն էր (Էրեբունի)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին: