«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր թիմի՝ Մունդիալի եզրափակիչ դուրս գալը.
«Մենք գիտեինք,որ մրցակիցը մեզնից թույլ է, այդ իսկ պատճառով պետք է հաջողությամբ անցնեինք որակավորումը: Մենք արեցինք դա, հաճույք պատճառեցինք մեր երկրպագուներին: Դա ուրախացնում է: Մենք ցույց տվեցինք, որ կարող էինք միաժամանակ և՛ թուլացած լինել, և՛ վճռական: Ուրախ եմ, որ կարիերայում երկրորդ անգամ հայտնվեցի ԱԱ-ում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
ԱԱ-ի որակավորման վերջին տուրում Ֆրանսիան հյուրընկալվելիս կխաղա Ֆինլանդիայի հետ:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կկայանա Քաթարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է: