Ռուսաստանը ներկայացնող պարային դուետ Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը հաղթել են Տոկիոյի Գրան Պրին։
Ազատ ծրագրում Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները վաստակել են 129,11 միավոր։ Ընդհանուր առմամբ նրանց արդյունքը կազմել է 215,44 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Մեդիսոն Չոկը և Էվան Բեյթսը (210,78), երրորդը՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ Լայլա Ֆիրն ու Լյուիս Գիբսոնը (191,91)։
⛸ Զուգասահք
Ռուս գեղասահորդներ Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալլյամովը Ճապոնիայում ընթացող Գրան պրիում առաջին տեղն են գրավել զույգասահքում։ Ազատ ծրագրի արդյունքներով նրանք հավաքել են 148,88 միավոր, իսկ նրանց հաշվին ընդհանուր առմամբ գրանցվել է 227,28 միավոր։
Ճապոնիայի Գրան Պրի. Զույգեր
Վերջնական դիրք
1. Անաստասիա Միշինա / Ալեքսանդր Գալլյամով (Ռուսաստան) — 227,28 միավոր.
2. Եվգենյա Տարասովա / Վլադիմիր Մորոզով (Ռուսաստան) – 213.27.
3. Ռիկու Միուրա / Ռյուիչի Կիհարա (Ճապոնիա) — 209.42.