VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունին» և «ԱԻԱ Սթար»-ը:
«Էրեբունի»-ն տոնեց իր առաջին հաղթանակը՝ 99-58 հաշվով առավելության հասնելով «ԱԻԱ Սթարս» ակումբի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Խաղում ամենաարդյունավետը Ջալիլ Մայերսն էր («Էրեբունի»)՝ վաստակած 25 միավորով: Նա նաև իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում: