Ազգությամբ հայ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը ժամանել է Հայաստան։
25-ամյա թենիսիստն այդ մասին տեղեկացրել է իր instagram-ի էջի story բաժնի միջոցով։ Նա տեսանյութ է հրապարակել Հանրապետության հրապարակից, ինչպես նաև տեղադրել է լուսանկար Մատենադրանից։
Խաչանովը ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ է, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր։