«Նորվիչը» գլխավոր մարզիչ է փնտրում Դանիել Ֆարկեի` անգլիական թիմում այդ պաշտոնը լքելուց հետո։
Այս պաշտոնի գլխավոր ֆավորիտը Ֆրենկ Լեմպարդն է, ով ժամանակին աշխատել է «Չելսիում»։
Թեկնածուների ցուցակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Լյուսիեն Ֆավրը, «Նյուքասլի» նախկին մարզիչ Սթիվ Բրյուսը և «Ասթոն Վիլայի» նախկին մարզչի օգնական Ջոն Թերին։
Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Նորվիչը» զբաղեցնում է վերջին տեղը։