Գերմանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակն ԱԱ-2022 ընտրական փուլի առաջիկա հանդիպումների համար։
Նոյեմբերի 11-ին Վոլֆսբուրգում կկայանա Գերմանիայի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների հանդիպումը։ Իսկ նոյեմբերի 14-ին Ֆլիկի սաները Երևանում կմրցեն Հայաստանի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ գերմանացիներն արդեն ապահովել են ԱԱ-2022 եզրափակիչ փուլի ուղեգիր։