ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ այցելել է Մադրիդի կլինիկա՝ բուժում անցնելու համար։
Մի քանի ժամվա ընթացքում արգենտինացին երկու թերապիայի սեանս է անցել՝ ձախ ազդրի ցավերի հետ կապված, ինչը նրան անհանգստացնում է սեպտեմբերի 2-ից, երբ վնասվածք ստացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի Վենեսուելայի դեմ խաղում (3-1):
AS-ը հայտնում է, որ նման թերապիաներ ֆուտբոլիստը կանցնի ևս մի քանի անգամ՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Միաժամանակ, Մեսսին, ըստ աղբյուրի, ծնկի հետ կապված որևէ բողոք չունի։
Նախկինում այս կլինիկայում բուժվել են ՊՍԺ-ի ևս մի քանի խաղացողներ, մասնավորապես Նեյմարը, ինչպես նաև Լա լիգայի այլ խաղացողներ։