Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ռոման» կրկին չկարողացավ հաղթել «Բուդե-Գլիմտին» (2-2):
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է այս դիմակայության արդյունքի վերաբերյալ իր կարծիքով։
«Արդյունքը չի կարելի գոհացուցիչ անվանել: Մենք հիանալի խաղ չցուցադրեցինք, շատ տեխնիկական սխալներ թույլ տվեցինք: Նույնիսկ առաջին խաղակեսում Դարբոյի կամ Վերետուն բոլոր գնդակները կորցնում էին:
Մենք կռիվ էինք տալիս առջևի գծում: Այո, մենք կարող ենք անընդհատ ասել, թե ինչ ենք ուզում, բայց իրականում արդյունքը ոչ-ոքին է։ Բուդե-Գլիմտը երկու հարված կատարեց և արդյունքում՝ երկու գոլ: Քանի՞ հարված է հասցրել Ռոման: Նույնիսկ դժվար է պատասխանել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։