«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանը կտեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 25-ամյա կամերունցին ներաձուրիների հետ պայմանավորվել է 4 տարվա պայմանագրի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ Անդրեն միլանյան ակումբում կվաստակի տարեկան 3 միլիոն եվրո։
Օնանայի պայմանագիրն «Այաքսի» հետ ավարտվում է ամռանը, և նա ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։
Նշենք, որ դարպասապահի 9-ամսյա որակազրկումն ավարտվել է նոյեմբերի 3-ին։