Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակչի «Սարագոսայի» դեմ խաղի համար։
Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հանգստանալու հնարավորություն է ստացել Կազեմիրոն։ Վնասվածքների պատճառով բացակայում են Գարեթ Բեյլը, Մարկո Ասենսիոն, Էդեն Ազարը։

Հանդիպումը կկայանա վաղը՝ 23։55-ին։