«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին պատմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երեկ անցկացրած խաղից հետո մանկունիացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին․
«Խաղից հետո ես խոսեցի Ռոնալդուի հետ։ Նա անհավանական ֆուտբոլիստ է, ոմանք նրան նույնիսկ խնդիր են անվանում։ Հաճելի կլիներ նման խնդիր ունենալը։ Ռոնալդուն գրեթե չի վրիպում․ նա հարվածների կեսը գոլ է, կեսը՝ սեյվ։
Ես նրան ասացի՝ «Գիտե՞ս ինչ են ասում Իտալիայում․ գնա գրողի ծոցը»,- կատակել է Գասպերինին։