Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Առավել հաջող է հանդես եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում համապատասխանաբար վաստակել է 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և կանգնեց հաղթողի պատվանդանին: Նշած մրցաձևի պայքարին մասնակցել են շուրջ 50 հրացանակիրներ: Նույն զենքաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվել է չորրորդը:
10մ հեռավորությունից ատրճանակավարների մրցաշարի մասնակից Նարե Գաբրիելյանը զբաղեցրել է հինգերորդ, իսկ Մեսրոպ Սահակյանը` տասներկուերորդ տեղը:
Նոյեմբերի 12-14-ը Երևանում նախատեսված է ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերի 10-12-ը՝ ՀՀ երիտասարդական առաջնությունը: