Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը «Ֆարուլի» 15-ամյա կիսապաշտպան Էնես Սալիին հրավիրել է ԱԱ-2022-ի ընտրական խաղերին, հայտնում է լրագրող Էմանուել Ռոսուն։
Նոյեմբերին Ռումինիայի հավաքականն ԱԱ ընտրական մրցաշարի շրջանակում կհանդիպի Իսլանդիայի (նոյեմբերի 11) և Լիխտեյնշտեյնի (նոյեմբերի 14) հետ:
Սալին ծնվել է Կանադայում և մինչև 2017 թվականը մարզվել է Woodbridge Strikers Football Academy-ում։
Դրանից հետո նա երկու տարի անցկացրել է «Բարսելոնայի ակադեմիայում, որից հետո վերադարձել է Ռումինիա։