Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվիի ավստրիական ԼԱՍԿ-ին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։
Հայտնի են թիմերի հայտացուցակներն այս խաղի համար․
Ալաշկերտ
ԼԱՍԿ
Հանդիպումը կսպասարկի շվեդ մրցավար Մուհամեդ Ալ-Հակիմը։ Նրա օգնականները կլինեն Ֆրեդերիկ Կլիվերն ու Մաքս Ռոբին Վիլդը։ Չորրորդ մրցավարն է Գրանիտ Մակեդոնցին։
A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը 7-ական միավորով կիսում են «Մաքքաբիին» և ԼԱՍԿ-ը, ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է, իսկ «Ալաշկերտը» միավոր առայժմ չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։