Tuttosport-ի լրագրող Մասիմո Ֆրանկին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս»-«Զենիթ» առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Ուզում եմ նշել, որ «Յուվենտուսն» ապրում է ակումբի պատմության մեջ իր վատագույն շրջանը։ Ա Սերիայում 11 խաղից հետո ընդամենը 15 միավոր։ Եվ 16 միավորի տարբերություն մրցաշարային աղյուսակում առաջատար «Միլանից» և «Նապոլիից»:
Անսահման ամոթալի է ակումբի, անձնակազմի և խաղացողների համար: Երկրպագուները կատաղած են։ Կարծում եմ, որ «Զենիթը» բավականին լավ հնարավորություններ ունի «Յուվենտուսի» հետ միավորներ վաստակելու համար:
Հյուրերի կազմում աչքի է ընկնում Կլաուդինյոն. նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Նրան Իտալիայում դեռ չեն հետևում, բայց վստահ եմ, որ շուտով ինքն իր մասին ամբողջ աշխարհին կհայտարարի։ Նա շատ լավ էր խաղում «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում»,- մեջբերում է Ֆրանկիին РБ Спорт-ը: