Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն գտնվում է եվրոպական հինգ ակումբների հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է El Nacional-ը։
Ասենսիոն դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից և պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։ «Լիվերպուլը», «Արսենալը», «Յուվենտուսը» և «Միլանը» պատրաստ են բանակցություններ սկսել իսպանացի կիսապաշտպանի վերաբերյալ, սակայն Դորտմունդի «Բորուսիան» առաջատար է համարվում նրա տրանսֆերի համար պայքարում։
Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել սերուցքայինների մարզաշապիկով՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: