«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում մոտ ժամանակներս ավարտել կարիերան:
40-ամյա հարձակվողը ցանկանում է այս մրցաշրջանում հաղթել Ա Սերիան, իսկ հետո ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «ռոսոներիների» հետ, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Բացի այդ, Զլատանը նախատեսում է խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Քաթարում։
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։