«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ասել է, որ կոչ է արել Մասիմիլիանո Ալեգրիին չվերադառնալ թուրինյան ակումբ։
«Ես ասացի նրան, որ նա կլինի բոլոր խնդիրների քավության նոխազը, եթե վերադառնա: Ես ասացի, որ նա չվերադառնա:
«Յուվենտուսն» ունի հաղթողի ԴՆԹ, բայց հիմա չի հաղթում. խաղացողները չեն անում այն, ինչ պետք է: Բոլորը կարծում են, որ դա մարզիչի մեղքն է, բայց դա այդպես չէ: Իրավիճակը փոխելը հեշտ չէ»,- մեջբերում է Կապելոյին Tribalfootball-ը։
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել էր նաև 2014-ից 2019 թվականներին: Իտալացի մասնագետը թուրինյան ակումբ է վերադարձել այս ամառ՝ երկու տարվա դադարից հետո։