«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Դանիացին կարող է կարիերան շարունակել հոլանդական Էրեդիվիզիում, որտեղ նրան թույլ կտան խաղալ։ «Այաքսն» արդեն հետաքրքրություն է ցուցաբերել Էրիկսենին ձեռք բերելու հարցում, ով նախկինում արդեն հանդես է եկել ամստերդամյան ակումբում:
Ավելի վաղ «Ինտերի» կայքում հայտնվել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «Ինտերը» պատրաստ է դիտարկել այն երկրների ակումբների առաջարկները, որտեղ Էրիկսենին թույլ կտան խաղալ։
Սրտի կանգից հետո Էրիկսենին տեղադրվել է կարդիո-դեֆիբրիլյատոր, բայց Իտալիայում խիստ սահմանափակումներ կան նման դեպքերի համար։ Այդ պատճառով էլ դանիացին չի կարող հանդես գալ Ա Սերիայում։