Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել հարձակվող Էդեն Ազարից, հայտնում է El Chiringuito TV-ն։
Անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ հետաքրքրված են բելգիացու ծառայություններով, սակայն այժմ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։
«Յուվենտուսն» ակնկալում է ուժեղացնել հարձակման գիծը եւ դիտարկում է Ազարին ձեռք բերելու տարբերակը։ Թուրինյան ակումբը ցանկանում է վարձակալել բելգիացուն մինչև մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։