Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր ավստրիական ԼԱՍԿ-ին ու 0-3 հաշվով պարտություն կրեց։
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ալաշկերտի» պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը կիսվել է հանդիպման մասին իր կարծիքով։
«ԼԱՍԿ-ը շատ լավ կազմակերպված թիմ է, արագ թիմ է, որը միշտ միտված է դեպի առաջ։ Մինչև երկրորդ գոլը բավականին լավ էր ստացվում մեզ մոտ, դիմադրում էինք։
Երկրորդ գոլից հետո շատ բան փոխվեց, ավելի դժվար էր, վերջնական հաշիվն էլ գոհացուցիչ չէր»,- ասել է ֆուտբոլիստը։
A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը 7-ական միավորով կիսում են «Մաքքաբիին» և ԼԱՍԿ-ը, ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է, իսկ «Ալաշկերտը» միավոր առայժմ չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։