«Ատլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ֆելիպեի հետ: Այս մասին հայտնում է Get Spanish Football News-ը:
Լրագրող Բրունո Անդրեյդը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստին, որով հետաքրքրված էր «Բարսելոնան», կառաջարկվի պայամնագիր մինչև 2024 թվականը: Ֆելիպեի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Ֆելիպեն «Ատլետիկոյին» միացավ 2019 թվականին: