«Բարսելոնայի» հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Սերխիո Ագուերոն վերսկսել են մարզումները կատալոնական ակումբի ընդհանուր խմբի հետ, հայտնում է ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, երկու ֆուտբոլիստներն էլ մարզվել են ընդհանուր խմբում: Դեմբելեն և Ագուերոն վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի խաղի չեն մասնակցել:
Հունիսին հայտնի դարձավ,որ Դեմբելեն 4 ամիս բաց կթողնի. նրա մոտ աջ ազդրի երկգլխանի մկանի լուրջ վնասվածք է ախտորոշվել:
Ագուերոն նոր մրցաշրջանի մեկնարկը բաց է թողնում կոճի կապանների վնասվածքի պատճառով: Նրա վնասվածքը հայտնաբերվեց բուժզննման արդյունքում: