Ուելսի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարող է վերադառնալ ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանն անձամբ դեմ չէ Անգլիա վերադառնալու տարբերակին։
Թուրինցիների ղեկավարությունն իր հերթին չի ցաանկանում իր կազմում պահել վերջինիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեմզին մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։