Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը 28-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Հարի Քեյնին հնարավոր փոխարինողի։
Մորատան այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Թուրինի «Յուվենթուսի» կազմում։
Վարձակալության ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը։ Իսպանացու տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 45 միլիոն եվրո։