«Ինտերի» և «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն կիսվել է Ժոզե Մոուրինյուի մասին իր կարծիքով։
«Մենք ունեինք մարզիչների թիմ, որը գլխավորում էր յուրահատուկ գլխավոր մարզիչ [Մոուրինյուն]: Նա հիանալի հասկանում էր յուրաքանչյուր խաղացողի և Ինտերի երկրպագուների տրամադրությունը:
Ժոզեն գիտեր, թե ինչպես համատեղել այս երկու բաները, նա կատարյալ մարզիչ է», — Էտո’Օ-ին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ կամերունցի հարձակվողը «Ինտերում» հանդես է եկել 2009 ից 2011 թվականներին ընկած ժամանակահատվածում, որից հետո տեղափոխվել է ռուսական «Անժի», կարիերայի հաջորդ փուլը եղել է «Չելսին», որտեղ նա կրկին աշխատել է Մոուրինյուի հետ: