Հոկտեմբերի 11-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստան Մ-19 – Կատար Մ-19 ընկերական երկրորդ հանդիպումը։
Մեր ընտրանին արդեն հանդիպման մեկնարկում ստացավ երկու գոլի առավելություն․ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գոռ Առաքելյանը և Պավել Գորելովը։ Սակայն հետագայում հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։
Բայց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի համառ գտնվեցին և, ի վերջո, կարողացան հաղթանակ կորզել այս խաղում․ Նարեկ Մանուկյանը հստակ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը։
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․
12․ Ռաֆայել Մանասյան, 3․ Հովհաննես Գևորգյան, 6․ Գոռ Առաքելյան, 7․ Լևոն Վարդանյան, 8․ Վահրամ Մախսուդյան, 9․ Համլետ Մինասյան, 11․ Սպարտակ Հայրապետյան, 13․ Տիգրան Սարգսյան, 14․ Պավել Գորելով, 15․ Յանիս Գյուլողլու, 22․ Յուրի Մարտիրոսյան։
Պահեստայիններ․ 1․ Անդրանիկ Մարտիրոսյան, 2․ Ռուբեն Աբրահամյան, 4․ Արմեն Սարգսյան, 5․ Հայկ Հովհաննիսյան, 10․ Հարություն Ասատրյան, 17․ Տիգրան Յաղմուրյան, 18․ Համլետ Սարգսյան, 19․ Նարեկ Մանուկյան, 23․ Միսակ Հակոբյան։
Գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1-1 հաշվով: