Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներողություն է խնդրել «Ինտերի» երկրպագուներից` հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի համար:
«Ներողություն եմ խնդրում «Ինտերի» երկրպագուներից, բայց մենք, ինչպես եւ մյուս թիմերը, փորձում ենք ավելի ուժեղ դառնալ:
Մենք հայտնաբերել ենք հարձակվողի կոնկրետ տեսակ՝ հզոր հարձակվող, ով օրինակ կծառայի և կազատի երիտասարդ խաղացողների պատասխանատվության բեռը: Մեզ պետք էր հարձակվող, որը թույլ կտար ավելի արագ ֆուտբոլ խաղալ:
Նման խաղացողներն այդքան էլ շատ չեն: Երբ մենք հնարավորություն ունեցանք վերադարձնել Լուկակուին, մենք օգտվեցինք դրանից: Ինքը՝ Լուկակուն, ցանկանում էր վերադառնալ «Չելսի», և ամեն ինչ լավ ստացվեց»,- մեջբերում է Տուխելին Thefootballfaithful-ը: