Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1) կիսվել է իր կարծիքով:
«Ես շատ հպարտ և շատ ուրախ եմ խաղացողների համար: Մենք պարտվում էիք հանդիպման ընթացքում և կիսաեզրափակիչում, և այսօր: Բայց այսօր մենք արագ հավասարեցրեցինք հաշիվը: Բացի տաղանդից, այս թիմն ունի նաև բնավորություն և մարտական տրամադրություն, և ես շատ հպարտ եմ տղաներով:
Նժարին դրված էր տիտղոս: Իմ խաղացողները մարտիկներ են, ինչպես և ես: Մենք ամեն ինչ արեցինք տիտղոսը նվաճելու համար: Երբ եզրափակչում ես, միշտ ցանկանում ես հաղթել:
Ինչ-որ պահի մենք դադարեցինք խաղալ, ինչը չի կարելի անել Իսպանիայի հավաքականի դեմ: Մեր խաղային համակարգը և դրանով աշխատելու տարբերակները դեռ բարելավման կարիք ունեն», — Դեշամին է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: