Իսպանիայի հավաքականի պաշտպան Էմերիկ Լապորտը խոսել է Ազգերի լիգայի եզրափակչի՝ Ֆրանսիայի հետ խաղի մասին: Ավելի վաղ Լապորտը հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական թիմերում:Ֆրանսիայի տարբեր տարիքային հավաքականներում նա ավելի քան 50 հանդիպում է անցկացրել, ու եղել է նաև ավագը:
Լապորտը 3 անգամ հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական,բայց այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Արդյունքում նա դարձել է Իսպանիայի քաղաքացի և սկսել հանդես գալ այդ հավաքականի կազմում.
«Առանձնահատուկ խաղ կլինի ինձ համար: Ես ամբողջովին կենտրոնացած եմ: 100 տոկոսով, նույնիսկ 300 տոկոսով ես Իսպանիայի հետ եմ:
Կխաղամ իմ նախկին խաղընկերների դեմ, բայց մտածում եմ միայն հաղթանակի մասին: Դա ամենակարևորն է»,- Լապորտի խոսքերն է փոխանցում Իսպանիայի հավաքականի մամուլի քարտուղարությունը:
Ազգերի լիգայի եզրափակիչը կմեկնարկի ժամը 22:45-ին: