«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը որոշել է տեղափոխվել Իսպանիա։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը՝ ֆուտբոլիստն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ։ Գերմանացու աշխատավարձը նոր ակումբում կլինի տարեկան 10 մլն եվրո։
Նշվում է, որ գործարքը կկայանա մյուս ամառ, քանի որ այդ ժամանակ Ռյուդիգերը ազատ գործակալի կարգավիճակ կունենա։