Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար պայքարում էին Իտալիայի և Բելգիայի հավաքականները։ Իտալացիները հաղթեցին 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսի սկզբնամասում՝ 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բարելան։ 65-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց բելգիացիների դարպասին․ գնդակին մոտեցած Բերարդին անվրեպ իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-0:
Բելգիայի ընտրանին միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը 86-րդ րոպեին աչքի ընկավ դե Կետելաերեն։
Այսպիսով, մրցաշարում 3-րդ տեղը գրավեց Իտալիայի ընտրանին։
Հիշեցնենք՝ մրցաշարի կիսաեզրափակիչներում Իտալիայի ընտրանին պարտվել էր Իսպանիային, իսկ Բելգիան՝ Ֆրանսիային։